Վարչապետի որոշումներ

10 Սեպտեմբերի 2012, 875 - Ա

Ա. ԹԱՄԱԶՅԱՆԻ ԵՎ Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ՝ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Անդրսահմանային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ պետությունների 6-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Ա. Թամազյանի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ Վ. Մուրադյանի՝ 2012 թվականի հոկտեմբերի 14-20-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: