Վարչապետի որոշումներ

21 Փետրվարի 2006, 111 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի 2005 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Ռուբեն Գևորգյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել դրամական պարգևի հանձնումը:

Արխիվ

2024

2023