3 Սեպտեմբերի 2012, 847 - Ա
Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2012 թվականի սեպտեմբերի 3-14-ը ներառյալ։
2. Հրանուշ Հակոբյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանի վրա: