Վարչապետի որոշումներ

5 Սեպտեմբերի 2012, 864 - Ա

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՎ Ա. ԱՖՐԻԿՅԱՆԻՆ ՊԵՏՐՈՊԱՎԼՈՎՍԿ- ԿԱՄՉԱՏՍԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանին 2012 թվականի սեպտեմբերի 3-7-ը գործուղել Պետրոպավլովսկ-Կամչատսկի (Ռուսաստանի Դաշնություն)` ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 56-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Խաչատրյանի և Ա. Աֆրիկյանի՝ Պետրոպավ-լովսկ-Կամչատսկի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Պետրոպավլովսկ-Կամչատսկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: