Վարչապետի որոշումներ

5 Սեպտեմբերի 2012, 863 - Ա

Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ՀԱԼԿԻԴԻԿԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2012 թվականի սեպտեմբերի 18-20-ը գործուղել Հալկիդիկի (Հունաստանի Հանրապետություն)` Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 90-րդ և աուդիտի կոմիտեի 50-րդ նիստերին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Վ. Արամյանի` Հալկիդիկի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Հալկիդիկի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: