Վարչապետի որոշումներ

4 Սեպտեմբերի 2012, 858 - Ա

ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ասիական զարգացման բանկի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակության
(5 մարդ)` 2012 թվականի օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված պաշտոնական ճաշի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 290000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: