Վարչապետի որոշումներ

3 Սեպտեմբերի 2012, 852 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին գործուղել`
1) 2012 թվականի սեպտեմբերի 3-4-ը` Բուլղարիայի Հանրապետություն` Հայ մշակույթի օրերի ծրագրի հանդիսավոր բացման արարողությանը և Սոֆիայի Սբ. Կիրիլի և Մեֆոդիի ազգային գրադարանում կայանալիք Հայ հնատիպ գրքի ցուցահանդեսի բացմանը մասնակցելու համար.
2) 2012 թվականի սեպտեմբերի 5-7-ը` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հումբոլդտի համալսարանի ղեկավարության հետ համատեղ իրականացվող` Կոմիտասին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար:
2. Հ. Պողոսյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, ինչպես նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Բուլղարիայի Հանրապետություն գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումներից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն և Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն։