21 Փետրվարի 2006, 110 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի 2005 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Կառլեն Միքայելյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել դրամական պարգևի հանձնումը: