29 Օգոստոսի 2012, 830 - Ա
Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԱՍՏԱՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2012 թվականի սեպտեմբերի 11-14-ը գործուղել Աստանա (Ղազախստանի Հանրապետություն)` Եվրոպական միության քաղաքացիական ավիացիայի բնագավառի «ՏՐԱՍԵԿԱ-2» ծրագրի կողմից կազմակերպվող ավիացիայի օրվան նվիրված միջոցառմանը և «ՏՐԱՍԵԿԱ-2» ծրագրի կառավարող կոմիտեի նիստին մասնակցելու համար:
2. Ա. Պողոսյանի` Աստանա գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Պողոսյանի` Աստանա գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Պողոսյանի` Աստանա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: