Վարչապետի որոշումներ

28 Օգոստոսի 2012, 825 - Ա

Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ԲԱՆԳԿՈԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին 2012 թվականի սեպտեմբերի 9-13-ը գործուղել Բանգկոկ (Թաիլանդի Թագավորություն)` ծերացման հարցերի մադրիդյան միջազգային գործողությունների պլանի երկրորդ վերանայման հետ կապված` Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջկառավարական հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջ. Բաղդասարյանի՝ Բանգկոկ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հարցերով հանձնաժողովի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ջ. Բաղդասարյանի՝ Բանգկոկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023