Վարչապետի որոշումներ

20 Օգոստոսի 2012, 793 - Ա

Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին տրամադրել չվճարվող արձակուրդ` 2012 թվականի օգոստոսի 20-31-ը ներառյալ։
2. Հրաչյա Ռոստոմյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանի վրա։