Վարչապետի որոշումներ

24 Օգոստոսի 2012, 813 - Ա

Ռ. ԳԱԼՈՅԱՆԻՆ ՕԴԵՍԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակյալ Ռ. Գալոյանին 2012 թվականի սեպտեմբերի 19-22-ը գործուղել Օդեսա (Ուկրաինա)` ԱՊՀ մասնակից պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի հերթական` 14-րդ նիստին մասնակցելու համար:
2. Ռ. Գալոյանի՝ Օդեսա գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Գալոյանի՝ Օդեսա գործուղման հետ կապված կեցության ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Գալոյանի՝ Օդեսա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: