Վարչապետի որոշումներ

28 Օգոստոսի 2012, 822 - Ա

Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2012 թվականի սեպտեմբերի 5-6-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)՝ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման նախարարության հետ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքների համակարգման և Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ Վրաստանի բանակցությունների ընթացքի վերաբերյալ փորձի փոխանակման նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են եվրոպական կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի՝ Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։