Վարչապետի որոշումներ

17 Օգոստոսի 2012, 792 - Ա

Ս. ՕՀԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տրամադրել 2012 թվականի ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները` 2012 թվականի օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 18-ը ներառյալ։
2. Սեյրան Օհանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի վրա: