24 Օգոստոսի 2012, 814 - Ա
Գ. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՎ Ե. ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մուրադյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ե. Կիրակոսյանին 2012 թվականի սեպտեմբերիի 18-22-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)՝ Եվրոպայի խորհրդի արդարադատության նախարարների 31-րդ համաժողովին մասնակցելու համար:
2. Գ. Մուրադյանի և Ե. Կիրակոսյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Մուրադյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։