Վարչապետի որոշումներ

24 Օգոստոսի 2012, 815 - Ա

Ա. ԱՂԱՄԱԼՅԱՆԻ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Վրաստանում կայանալիք՝ Վրաստանի խորհրդարանի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակության հետ կապերի ավագ մասնագետ Ա. Աղամալյանի՝ 2012 թվականի օգոստոսի 27-ից մինչև հոկտեմբերի 7-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: