Վարչապետի որոշումներ

23 Օգոստոսի 2012, 807 - Ա

Տ. ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԲՐԱՏԻՍԼԱՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական ռազմավարական ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Ա. Հարությունյանին 2012 թվականի սեպտեմբերի 10-14-ը գործուղել Բրատիսլավա (Սլովակիայի Հանրապետություն)` «Աղքատություն և շրջական միջավայր» խորագրով Եվրոպայի և ԱՊՀ-ի տարածաշրջանային աշխատանքային ժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Տ. Գևորգյանի և Ա. Հարությունյանի` Բրատիսլավա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տ. Գևորգյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրատիսլավա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:


 

Արխիվ

2024

2023