Վարչապետի որոշումներ

22 Օգոստոսի 2012, 805 - Ա

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՊԱՊՈՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի օգնական Կ. Պապոյանին 2012 թվականի օգոստոսի 23-25-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) Հանրապետական բնապահպանական ֆորումին մասնակցելու համար:
2. Ա. Հարությունյանի և Կ. Պապոյանի` Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: