18 Օգոստոսի 2012, 790 - Ա
ԱՐԱՔՍ ԳԵՏԻ ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արաքս գետի ջրի աղտոտվածության ուսումնասիրման հայ-իրանական աշխատանքային խմբի հանդիպումը կազմակերպելու և անցկացնելու կապակցությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ կազմակերպել հայ-իրանական աշխատանքային խմբի հանդիպումը 2012 թվականի սեպտեմբերի 10-14-ը Երևանում և ապահովել հյուրերի (6 մարդ) դիմավորումն ու ճանապարհումը.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ հանդիպման կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը՝ 2533000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության: