Վարչապետի որոշումներ

17 Օգոստոսի 2012, 789 - Ա

Կ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՆԻԿՈՍԻԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին 2012 թվականի օգոստոսի 27-29-ը գործուղել Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն)՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի խորհրդի նիստին մասնակցելու համար։
2. Կ. Հարությունյանի՝ Նիկոսիա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Բարձրագույն մասնագիտական կրթության գնահատման համակարգի բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Կ. Հարությունյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նիկոսիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: