Վարչապետի որոշումներ

16 Օգոստոսի 2012, 782 - Ա

Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ Ս. ՅԱԶԵՐՅԱՆԻ` ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2012 թվականի սեպտեմբերի 23-ին Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ընտրությունների անցկացման դիտարկմանը միջազգային դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գ. Պետրոսյանի և Հայաստանի Հանրապետության N 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ս. Յազերյանի՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-26-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: