10 Օգոստոսի 2012, 775 - Ա
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Ա. Հարությունյանին 2012 թվականի սեպտեմբերի 5-7-ը գործուղել Թբիլիսի (Վրաստան)` «Բնապահպանական կրթություն` կայուն զարգացման համար» թեմայով «Թբիլիսի+35» միջկառավարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Հարությունյանի` Թբիլիսի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։