9 Օգոստոսի 2012, 771 - Ա
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԱՏՎԻՐԱ¬ԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի կազմակերպության զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության շրջանակներում 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք «Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության նշանակությունը» խորագրով միջազգային համաժողովի (այսուհետ` համաժողով) պատշաճ կազմակերպումն ապահովելու նպատակով, ինչպես նաև համաժողովի մասնակից պատվիրակությունների (մինչև 120 մարդ)` 2012 թվականի հոկտեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման և պատվիրակությունների` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում աշխատանքային և պաշտոնական ճաշերի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների, հուշանվերների ձեռքբերման և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը կատարել 31000.0 հազ. դրամի սահմաններում, որից` 14000.0 հազ. դրամի չափով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին և 17000.0 հազ. դրամի չափով Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հաստատել համաժողովի կազմակերպումն ապահովող միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման հավելվածի 1-ին, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված միջոցառումների կատարումն ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2012 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1857-Ն որոշման N 2 հավելվածի 4-րդ կետով նախատեսված միջոցառման («Զբոսաշրջության բնագավառում միջազգային համագործակցության ծավալում») իրականացման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ կնքելով համապատասխան պայմանագիր: