8 Օգոստոսի 2012, 767 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 339-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 14-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 339-Ա որոշման հավելվածում «Ա. Հովհաննիսյան -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության արտադրության ոլորտում ստվերային շրջանառության դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան» բառերը փոխարինել «Ն. Մանանդյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետի տեղակալ, ոստիկանության մայոր» բառերով: