8 Օգոստոսի 2012, 766 - Ա
ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հարցերով աշխատանքային խմբի նիստը 2012 թվականի հոկտեմբերի 4-5-ը Երևանում անցկացնելու կապակցությամբ`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համատեղ պատրաստել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության և անդամ երկրների ներկայացուցիչների Հայաստան այցի ծրագիրը, ապահովել միջոցառման նախապատրաստումը և անցկացումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` աշխատանքային խմբի նիստի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 3101000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: