8 Օգոստոսի 2012, 765 - Ա
Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության և տարածքների պաշտպանության վարչության պետի տեղակալ Կ. Հովհաննիսյանին 2012 թվականի սեպտեմբերի 26-29-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)` Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության, անվտանգության խորհրդի, պաշտպանության, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների նախարարությունների և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հետ համատեղ միջուկային ահաբեկչության ակտերի դեմ պայքարի գլոբալ նախաձեռնության շրջանակներում անցկացվող «Ստրաժ-2012» ցուցադրական վարժանքին մասնակցելու համար:
2. Կ. Հովհաննիսյանի` Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Կ. Հովհաննիսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։