Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2012, 761 - Ա

Ի. ԻՍԱՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2012 թվականի սեպտեմբերի 6-26-ը ներառյալ։