7 Օգոստոսի 2012, 759 - Ա
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՆՕՐԵՆ Հ. ՕԼԲԵՐՍԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպական ներդրումային բանկի Արևելյան հարևանության և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Հ. Օլբերսի գլխավորած պատվիրակության` 2012 թվականի օգոստոսի 7-ին Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը (այդ թվում նաև` ներկայացուցչական)` 454000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությունների։