Վարչապետի որոշումներ

7 Օգոստոսի 2012, 757 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՒՄԲ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2012 թվականի սեպտեմբերի 20-22-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն N 1 հավելվածի, և 2012 թվականի սեպտեմբերի 18-22-ը փորձագետների խումբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին։
3. Պատվիրակության և փորձագետների խմբի անդամների՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Կ. Հակոբյանինը, Տ. Պետրոսյանինը, Կ. Կրիտյանինը և Ա. Կարապետյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը և Ս. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
 

Հավելված