30 Հուլիսի 2012, 727 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ ու 3.1-ին կետերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 1510-Ն որոշումը`
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանին պարգևատրել 2012 թվականի առաջին կիսամյակի կատարողականի արդյունքի (90.06 տոկոս) հիման վրա` պարգևատրման մեկ միավորի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով: