2 Օգոստոսի 2012, 741 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1003-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 16-ի ՆՀ-152-Ա հրամանագիրը`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի համակարգող միջգերատեսչական աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատելու մասին» N 1003-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) «Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով.
2) «Գ. Սարոյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ» բառերը փոխարինել «Խ. Ղալթախչյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ» բառերով.
3) հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Ա. Հակոբյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)»: