2 Օգոստոսի 2012, 742 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՄԻՆԱՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության միջև 2012 թվականի երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում 2012 թվականի օգոստոսի 27-28-ը «Հանրային ներքին ֆինանսական վերահսկողություն» խորագրով սեմինարի կազմակերպման հետ կապված ծախսերը` 375000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: