Վարչապետի որոշումներ

2 Օգոստոսի 2012, 745 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կողմից 2012 թվականի հուլիսի 1-ից մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը Բոլոնիայի քարտուղարության ստանձնման և 2015 թվականին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին` մինչև 2014 թվականի առաջին եռամսյակի ավարտը հաստատել միջոցառումների անցկացման ծրագիրը և նախապատրաստական աշխատանքների ժամանակացույցը:
 

Հավելված

Արխիվ

2024

2023