2 Օգոստոսի 2012, 750 - Ա
Տ. ԴԱՎԹՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2012 թվականի օգոստոսի 15-28-ը ներառյալ։
2. Տիգրան Դավթյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պարտականությունների կատարումը 2012 թվականի օգոստոսի 15-19-ը ներառյալ դնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրսյանի վրա, իսկ 2012 թվականի օգոստոսի 20-28-ը ներառյալ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի վրա։