20 Փետրվարի 2006, 106 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 888-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 888-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված ցանկի`
ա) 1-ին կետում «2005 թ. դեկտեմբեր», 6-րդ կետում «2006 թ. օգոստոս», 7-րդ կետում «2006 թ. օգոստոս», 8-րդ կետում «2006 թ. սեպտեմբեր», 12-րդ կետում «2005 թ. նոյեմբեր», 14-րդ կետում «2005 թ. հոկտեմբեր», 15-րդ կետում «2005 թ. հոկտեմբեր», 16-րդ կետում
«2006 թ. մարտ» և 19-րդ կետում «2006 թ. փետրվար» բառերը փոխարինել «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո եռամսյա ժամկետում» բառերով.
բ) 4-րդ և 9-րդ կետերում «2006 թ. փետրվար» բառերը փոխարինել «2006 թ. ապրիլ» բառերով.
գ) 16-րդ կետից հանել «ՀՀ առողջապահության նախարարություն» բառերը: