2 Օգոստոսի 2012, 751 - Ն
Ա. ԱՍԱՏՐՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանին 2012 թվականի սեպտեմբերի 18-20-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպվող «Հասարակություն բոլոր տարիքների համար. կյանքի որակի և ակտիվ ծերության խթանում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Ասատրյանի՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Ավստրիայի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և սպառողների պաշտպանության նախարարության կողմից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: