27 Հուլիսի 2012, 687 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 93-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 16-ի ՆՀ-152-Ա հրամանագրի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի փետրվարի 10-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 93-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) «Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերը փոխարինել «Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերով.
2) «Ս. Թադևոսյան - ՀՀ քաղաքաշինության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)» բառերից հետո հավելվածը լրացնել «Ա. Կարապետյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավարի տեղակալ)» բառերով: