27 Հուլիսի 2012, 686 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 785-Ա ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 29-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհուրդ ստեղծելու և կանոնադրությունը հաստատելու մասին»
N 785-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 9-րդ կետում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով.
2) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետը «պետական կառավարման» բառերից հետո լրացնել «և տեղական ինքնակառավարման» բառերով.
3) որոշման N 2 հավելվածի «I. Պետական մարմինների ներկայացուցիչներ» բաժնում «ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ», իսկ «Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ (համաձայնությամբ) » բառերը՝ «ՀՀ վարչապետի օգնական» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 29-Ա որոշման հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. Պետական մարմինների ներկայացուցիչներ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)
Ա. Քարամյան - ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի
նախարարի տեղակալ (խորհրդի նախագահի
տեղակալ)
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի
առաջին տեղակալ
Ա. Պետրոսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի
նախարարի առաջին տեղակալ
Մ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ե. Կիրակոսյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ս. Մանասարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Սահակյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Նազարյան - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
Ս. Պետրոսյան - ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական
Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Ա. Դավթյան - ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
(համաձայնությամբ)
Մ. Հակոբյան - ՀՀ վարչապետի օգնական
II. Երիտասարդական քաղաքականության ոչ պետական հատվածը
ներկայացնող անդամներ
Հասարակական կազմակերպությունների
ներկայացուցիչներ
Ա. Թադևոսյան - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական
կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Զ. Լավչյան - «Թրեյներների ազգային թիմ» հասարակական
կազմակերպության անդամ (համաձայնությամբ)
Ա. Մինասյան - «Կազա» շվեյցարական հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Աբրահամյան - «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությու-ն»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Կ. Խաչատրյան - «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում»
հասարակական կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Հակոբյան - «Հզոր հասարակություն» հիմնադրամի տնօրեն
(համաձայնությամբ)
Բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական
ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ
Ց. Ակոպյան - Երևանի պետական համալսարանի ուսանողական
խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Գասպարյան - Երևանի պետական մանկավարժական
համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ
(համաձայնությամբ)
Ա. Քարամյան - Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Երիտասարդական քաղաքականության և երիտասարդական աշխատանքի
ոլորտների տեղական և միջազգային փորձագետներ ու հետազոտողներ
Մ. Մովսիսյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսումնամեթոդական կենտրոնի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
Հ. Մամիջանյան - «Արլիան» խորհրդատվական և թրեյնինգ ընկերության համակարգող (համաձայնությամբ)
Ա. Ուդումյան - «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի համագործակցության զարգացման մասնագետ (համաձայնությամբ)
ՀՀ մարզերում գործող երիտասարդական հասարակական
կազմակերպությունների ներկայացուցիչներ
Ռ. Սարդարյան - «Երիտասարդական ալիք» հասարակական
կազմակերպության նախագահ
(համաձայնությամբ)
Կ. Այվազյան - Քաղաքացիական հասարակության և ՏԻՄ
աջակցման ծրագրի Սառնաղբյուրի համայնքային և
երիտասարդական նախաձեռնությունների
ակումբի համակարգող (համաձայնությամբ)
Օ. Դուրգարյան - «Համայնքային համախմբման և աջակցության
կենտրոն» հասարակական կազմակերպության
գործադիր տնօրեն (համաձայնությամբ)»: