Վարչապետի որոշումներ

25 Հուլիսի 2012, 679 - Ա

Հ. ՌՈՍՏՈՄՅԱՆԻ, Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵՎ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ԼՈՆԴՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. 30-րդ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի Հանրապետության մարզական պատվիրակության մասնակցության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հ. Ռոստոմյանի՝ 2012 թվականի հուլիսի 19-ից մինչև օգոստոսի 14-ը, Հայաuտանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանի՝ 2012 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը և Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանի՝ 2012 թվականի հուլիսի 18-ից մինչև օգոստոսի 8-ը Լոնդոն (Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հ. Ռոստոմյանինը՝ ճանապարհածախսը և հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 13-ը կեցության ծախսերը՝ <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի, 01 խմբի, 01 դասի <<17. 2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում>> ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Պ. Սաֆարյանինը` <<Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի, 01 խմբի, 01 դասի <<17. 2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում>> ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ս. Խաչատրյանինը՝ Մոսկվա-Լոնդոն-Երևան ճանապարհածախսը և 2012 թվականի հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 8-ը կեցության ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի, 01 խմբի, 01 դասի 17. 2012 թվականի Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզական պատվիրակության մասնակցության ապահովում ծրագրով Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ Լոնդոն գործուղման հետ կապված`
1) Հ. Ռոստոմյանի՝ 2012 թվականի հուլիսի 19-25-ը և օգոստոսի 14-ի կեցության ծախսերը կատարվելու են <<Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե>> հասարակական կազմակերպության միջոցների հաշվին.
2) Ս. Խաչատրյանի՝ Երևան-Մոսկվա ճանապարհածախսը և 2012 թվականի հուլիսի 18-26-ը կեցության ծախսերը կատարվելու են <<Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա>> հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Լոնդոն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: