Վարչապետի որոշումներ

24 Հուլիսի 2012, 673 - Ա

Ա. ՑՈԼԱԿՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետ Արման Ցոլակյանին 2012 թվականի օգոստոսի 22-25-ը գործուղել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզ՝ «Պաշտպանություն և պահպանություն-2012» (Оборона и защита - 2012) VII միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար:
2. Ա. Ցոլակյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Ցոլակյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
 

Արխիվ

2024

2023