24 Հուլիսի 2012, 672 - Ա
Ս. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը` 2012 թվականի հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ։
2. Սերգո Կարապետյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանի վրա: