Վարչապետի որոշումներ

24 Հուլիսի 2012, 668 - Ա

Է. ԿԱՐԱԽԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ Էդիկ Կարախանյանին տրամադրել 2012 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն և լրացուցիչ արձակուրդները` 2012 թվականի օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 6-ը ներառյալ։