20 Փետրվարի 2006, 105 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 924-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի պետական ագրարային համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու մասին» N 924-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված խորհրդի կազմում Վ. Դովլաթյանի փոխարեն ընդգրկել Տ. Պապոյանին:
Այդ կապակցությամբ «Վ. Դովլաթյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի պրոֆեսոր» բառերը փոխարինել «Տ. Պապոյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ» բառերով: