19 Հուլիսի 2012, 629 - Ա
Վ. ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԵՎ Տ. ՈՒԶՈՅԱՆԻ` ԴԱԼՅԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հակակոռուպցիոն կառույցների միջազգային ասոցիացիայի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի և Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Տ. Ուզոյանի՝ 2012 թվականի հունիսի 24-29-ը Դալյան (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: