Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2012, 635 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ 2012-2014 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետություն-Եվրոպայի խորհուրդ 2012-2014 թվականների գործողությունների ծրագրի իրականացման նպատակով 2012 թվականի հուլիսի 12-ին Երևանում կայացած մեկնարկային համաժողովի անցկացման կապակցությամբ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նորընտիր տեղակալի գլխավորած պատվիրակության (5 մարդ)` 2012 թվականի հուլիսի 11-13-ը Երևանում գտնվելու ընթացքում այցի կազմակերպման, համաժողովի անցկացման, պաշտոնական ճաշի և այլ ծախսերը` 1.152.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: