Վարչապետի որոշումներ

19 Հուլիսի 2012, 645 - Ա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև հետընդունման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում Եվրոպական միության բանակցային թիմի պատվիրակության (10 մարդ)` 2012 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում դահլիճի վարձակալության, պաշտոնական ճաշի, սուրճի ընդմիջումների, թարգմանչական ծառայությունների և միջոցառման հետ կապված այլ ծախսերը՝ 671000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: