Վարչապետի որոշումներ

18 Փետրվարի 2006, 102 - Ա

Լ. Հ. ՋՈԼԱՔՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ԽՐԱԽՈՒՍԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքի ձևեր սահմանելու մասին» N 861 որոշումը`

1. Հայաստանի Հանրապետությանը իրավագիտության բնագավառում մատուցած ծառայությունների, ակտիվ գործունեության և ներդրած ավանդի համար Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Լևոն Հակոբի Ջոլաքյանին պարգևատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի անունից հուշամեդալի հանձնումը:

Արխիվ

2024

2023