Վարչապետի որոշումներ

13 Հուլիսի 2012, 613 - Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝՝ 2012 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 10-ը ներառյալ։
2. Աշոտ Ղահրամանյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանի վրա: