Վարչապետի որոշումներ

12 Հուլիսի 2012, 608 - Ա

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ, ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒ ԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Մ. Ջ. ՄՈՀԱՄՄԱԴԻԶԱԴԵՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակության (3 մարդ)՝ 2012 թվականի հուլիսի 16-18-ը և փորձագետների խմբի (10 մարդ)՝ 2012 թվականի հուլիսի 15-18-ը Հայաստանի Հանրապետություն այցի և հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը կազմակերպելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` ապահովել հանդիպման կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև հյուրերի` Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի։
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հյուրերին տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի անվճար արտոնագրեր:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի և նրա գլխավորած պատվիրակության անդամների դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության բնապահպանական կազմակերպության նախագահ Մ. Ջ. Մոհամմադիզադեհի և նրա գլխավորած պատվիրակության անդամների անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում, ինչպես նաև հատկացնել ուղեկցող անձնակազմեր:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու և հայ-իրանական համատեղ աշխատանքային խմբի հանդիպման կազմակերպման հետ կապված ծախսերը` 3631500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:
 

Արխիվ

2024

2023