2 Հուլիսի 2012, 586 - Ա
Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԵՎ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2012 թվականի հուլիսի 5-7-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) և 2012 թվականի հուլիսի 10-11-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպական աերոնավիգացիայի թռիչքային անվտանգության գործակալության ժամանակավոր խորհրդի նիստին և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի համաժողովի 33-րդ հերթական լիակազմ նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի` Բրյուսել և Ստրասբուրգ գործուղումների հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել և Ստրասբուրգ գործուղումների արդյունքների մասին հաշվետվություն: